top of page

«Համար տու, անուն ասա». Սարիկ Մինասյանը «ռազբորկայի» է կանչել իրեն մեկնաբանություն գրող կնոջ ամուսնուն կամ եղբորը

Apr 8, 2025
1 min read

Գյումրու ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը «ռազբորկայի» է կանչել իրեն մեկնաբանություն գրող կնոջ ամուսնուն կամ եղբորը։

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձի մեկնաբանություններում օգտատեր Տոմա Սիմոնյանը մեկնաբանություն է թողել, ինչից Մինասյանը վրդովվել է։ Վերջինս կնոջ ամուսնուն կամ եղբորը «ռազբորկայի» է կանչել։

«Ամուսին, եղբայր ունես, համար տու, անուն ասա, իրան բացատրենք, կին ես, ինչ քեզ ասենք»,- մեկնաբանությանն այսպես է պատասխանել Մինասյանը։

 
 
1/3084
bottom of page