«Այսօր իմացա՝ ով է Արկադի Դումիկյանը, բայց տեսա ամենակարևորը»․ Արման Բաբաջանյան
- Elen Hovsepyan

- Aug 17
- 1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Ճիշտն ասած էսօր իմացա ով ա Արկադի Դումիկյանը, էսօր առաջին անգամ լսեցի: Բայց տեսա ամենակարևորը՝ տասնյակ հազարավոր հայերի և գուցե ոչ միայն հայերի ուրախ դեմքեր, ժպիտներ ու պար։
Կարևորը՝ մեր Ժողովուրդը կարողանում է երգելու, ուրախանալու, իրար կողքի լինելու պահ գտնել: Երբ մենք միասին ենք պարում նույնիսկ ռաբիզի տակ, դա արդեն պարզապես ու սոսկ երաժշտություն չէ․ դա մեր կյանքի, մեր ապրելու անհագ ցանկության նշանն է։
Թող երգը լինի ինչ ուզում է, բայց այս պահը մեր ապրելու, համախմբվելու և ուժի նշանաբանն է։ Այս ուրախությունը մեր իրական հարստությունն է, և թող ոչինչ ու ոչ ոք երբեք չկարողանա խլել այն»։




















