Մերայա Քերին չի թաքցնում, որ չարախնդում է Ջենիֆեր Լոպեսի վերջին անհաջողությունների առիթով
- Elen Hovsepyan

- Aug 18, 2024
- 1 min read

Մերայա Քերին չի թաքցնում, որ չարախնդում է Ջենիֆեր Լոպեսի վերջին անհաջողությունների առիթով։ Երկու փոփ-աստղերն ատում են միմյանց։ Լոպեսն այս տարի չեղարկել է նախապես հայտարարած շրջագայությունը Բեն Աֆլեքի հետ ամուսնական խնդիրների ֆոնին։
Մինչդեռ Քերին պատրաստվում է մեծ շրջագայության այս տարի։ «Մերայան շատ ուրախ է վերադառնալ Վեգաս եւ անհամբերությամբ սպասում է ապացուցելու հնարավորությանը, որ դեռ վերեւում է, երբ բանը վերաբերում է շոուի կազմակերպմանը եւ տոմսերի վաճառքին»,- պատմել է աղբյուրը In Touch-ին։ «Նա հատկապես ուրախ է ցույց տալ, որ դեռ լավ վիճակում է այն բանից հետո, երբ Ջեյ Լոն ստիպված է չեղարկել իր համերգային շրջագայությունը»։
Մերայան ուշադիր հետեւել է Ջեյ Լոյի անձնական եւ պրոֆեսիոնալ վերջին անհաջողություններին «եւ մեծ բավականություն է ստացել՝ հետեւելով, թե ինչպես է նա երեսնիվայր ցեխի մեջ ընկնում»։
«Նա կարծում է, որ կարման է կծել նրա հետույքը, որովհետեւ նա այնքան էլ տաղանդավոր չէ, ինչպես կարծում է, եւ չափից ավելի մեծամիտ է»,- ասել է ինսայդերը։
«Հիմա նա ստիպված է նվաստացում ապրել՝ տեսնելով, թե ինչպես է Մերայան բեմ բարձրանում։ Բայց Ջեյ Լոն չի հանձնվում, նա հուսով է, որ իր շրջագայությունն, այնուամենայնիվ, կկայանա»,- ավելացրել է աղբյուրը։ «Եվ մեծ մոտիվացիա կլինի դիմակայությունը Մերայայի հետ եւ պայքարը իր տոնական ֆան-բազայի համար»։




















