top of page

Դավիթ Տոնոյանին բանտի մոտ դիմավորում են որպես պատերազմի հերոսի, մյուս պատերազմի հերոսը Զոհրաբ Մնացականյանն է. Քաղաքագետ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 16, 2024
  • 1 min read

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Դավիթ Տոնոյանին բանտի մոտ դիմավորում են որպես պատերազմի հերոսի, մյուս պատերազմի հերոսն այդ ժամանակվա ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանն է։

Արժեքների վերջնական ոչընչացում է ընթանում։

Երկուսի արձանները պետք է տեղադրել Երևանի մուտքի մոտ, երկրորդին ավելի մոնումենտալ ոճով, ու քաղաքի բանալիները հանձնել Ալիևին»։ 

Որպես մեկնաբանության՝ նա նաև նշել է. «Ողջ աշխարհը գիտեր, որ պատերազմ է սկսվում, բոլոր կողմերից զգուշացնում էին, անգամ օրն էր հայտնի, իսկ ՊՆ նախարարը Եվրոպայում ծնունդ էր նշում, իսկ մեծ քանակությսմբ զինվորներ զորամասերի ռմբակոծությունից զոհվեցին, որովհետև դրանք լքելու հրաման չէին տվել։

Ուղղակի դատել չեն կարող, որովհետև գերագույն պատասխանատուի գործերն էլ կբացվեն, ինչը դատարանում սպառնացել էր»։

bottom of page