top of page

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 6, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը, հայտնում է armsport.am-ը:



Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝



Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»


Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»


Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)


Սերգեյ Մուրադյան - «Նոա»


Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»


Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»


Արտակ Դաշյան - «Նոա»


Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»


Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»


Գոռ Մանվելյան - «Նոա»


Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)


Ժիրայր Շաղոյան - «Դեբրեցեն» (Հունգարիա):



Այսօր՝ Fastex Պրեմիեր լիգայի իրենց թիմերի հանդիպումներից հետո, հավաքին կմիանան Հենրի Ավագյանը և Էրիկ Սիմոնյանը, իսկ վաղը՝ Արամ Խամոյանը:



Հոկտեմբերի 7-ին հավաքականի ճամբար կժամանեն հրավիրված մյուս բոլոր ֆուտբոլիստները՝ Անդրե Չալըշըրը, Նաիր Թիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը, Էդուարդ Սպերցյանը, Ուգոչուկվու Իվուն, Վահան Բիչախչյանը, Էդգար Սևիկյանը, Արթուր Միրանյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը:

1/2549
bottom of page