top of page

Մհեր Ենոքյանի պայմանական ազատման դեմ բողոքները մերժվել են

  • Aug 8, 2025
  • 1 min read

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է գլխավոր դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները` 29 տարի անազատության մեջ պատիժը կրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշման դեմ: Այս մասին 24News-ին հայտնել են Քրեական դատարանից:

Թե ի՞նչ հիմքով է մերժվել, դատարանից նշել են, որ ավելի ուշ կհայտնեն:

Հիշեցնենք՝ Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ի նոյեմբերի 29-ին դատապարտվել էր մահապատժի։

2003-ին՝ Հայաստանում մահապատժի վերանալուց հետո, Մհեր Ենոքյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման։

 
 
1/2721
bottom of page