top of page

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 8, 2024
  • 1 min read

Երևանում հոկտեմբերի 8-ի և 11-13-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հոկտեմբերի 8-ին, 11-13-ի կեսօրից հետո և երեկոյան ժամերին, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

1/2123
bottom of page