ISNA: Իրանի ոստիկանությունը Ալբորզ նահանգում «Մոսադի» երկու գործակալի է ձերբակալել

Իրանի ոստիկանությունը Ալբորզ նահանգի Սավոջբոլաղ քաղաքում ձերբակալել է Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության երկու գործակալի, հայտնում է ISNA-ն։
«Այդ անձինք ռումբեր, պայթուցիկ նյութեր, ական-թակարդներ և էլեկտրոնային սարքավորումներ էին պատրաստում Սավոջբոլաղի հրամանատարական կենտրոնում։
Լրացուցիչ նորությունները և մեղադրյալների հայտարարությունները կհայտարարվեն առաջիկայում»,- նշվում է ԶԼՄ-ի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները պատմել էին, որ Իսրայելը տարիներ է ծախսել Իրանի «միջուկային և հրթիռային ծրագրերի» դեմ գործողությանը նախապատրաստվելու համար։
Ըստ այդ տեղեկատվության,ծրագիրը ներառում էր Իրանի տարածքում անօդաչու թռչող սարքերի բազայի կառուցում և երկիր բարձր ճշգրտության զենքի համակարգերի ու հատուկջոկատայինների մաքսանենգություն։ Այս ջանքերը հիմնված էին բանակի և «Մոսադ» հետախուզական վարչության միջև մանրակրկիտ համատեղ պլանավորման վրա։




















