Վահագն Չախալյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ
- 2 hours ago
- 1 min read

«Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց. նրա նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։
Հիշեցնենք, որ նա մեղադրյալ է Բագրատ Սրբազանի և 17-ի գործով։
Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։




















