top of page

«Եթե ձեր նպատակն իշխանափոխությունն է, մի մտեք Սամվել Կարապետյանի անվան տակ»․ Մհեր Մկրտչյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 23
  • 1 min read
ree

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանզի իշխանությունները չունեն հնարավորություն «մխտռել» Սամվել Կարապետյանին, որովհետև մարդը գռփելով չի հարստացել...Դա կփորձեն անել ուրիշ, ցանկացած տերերի անհաջողակ ծառաները` ՁՈՒԼՎԵԼՈՎ Սամվել Կարապետյանի անվան հետ:


Այ էդ վիրուսից պաշտպանվելը կլինի ավելի դժվար։


Հա, մի բան էլ: Որ հա ուզում եք կծած լինեք, թե ինչի ուրիշ բիզնեսմենները, քավոր սանիկները չեն արտահայտվում կամ ինչ որ շոշափելի բան անում։ Իսկ մտածե՞լ եք, գուցե պետք չի։ Գուցե ժամանակը չի, գուցե պետք է լուռ լսել, թե ինչ է ասում և անում Սամվել Կարապետյանը:


Հ.Գ. Եթե ձեր նպատակը իսկապես իշխանափոխությունն ա, աջակցեք, բայց մի մտեք Սամվել Կարապետյանի անվան տակ: Լայն հասարակությունը ձեզ չի սիրում, վաղուց»։

 
 
1/2482
bottom of page