top of page

Առնվազն 34 մարդ է զոհվել Պակիստանում և Քաշմիրում մարդատար երկու ավտոբուսի վթարի հետևանքով

Առնվազն 34 մարդ է զոհվել Պակիստանի հյուսիսարևելքում և հարավարևմուտքում երկու ավտոբուսի վթարի հետևանքով, հայտնում է Reuters-ը։

Պակիստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ 12 ուխտագնաց է զոհվել երկրի հարավարևմուտքում գտնվող Մակրան առափնյա մայրուղու վրա:

Իր հերթին, փրկարար ծառայության ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ 22 մարդ է զոհվել, երբ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող հնդկական Քաշմիրում իրենց մարդատար ավտոբուսն ընկել է խորը կիրճը։

Ռավալպինդիում փրկարարական աշխատանքների համակարգող Մուհամմադ Ուսմանը հայտնել է, որ երկրորդ ավտոբուսում եղել է 25 ուղևոր, այդ թվում՝ վեց կին և մեկ երեխա, որոնցից 22-ը զոհվել են, մեկը՝ ծանր վիրավորվել։

Նա հավելել է, որ բոլոր մարմինները դուրս են բերվել կիրճից։

Comments


bottom of page