Հորդորում ենք Մայր Աթոռում զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները
Dec 18, 2025
1 min read

Հորդորում ենք Մայր Աթոռում զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ
ՆԳՆ ոստիկանությունն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ պահպանելով հասարակական կարգը և ապահովելով բոլոր քաղաքացիների անվտանգությունը: Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի:




















