«Ժողովրդի թիկունքում ՀՀ-ից տարածք են հանձնել Ադրբեջանին»․ Արթուր Խաչատրյան
«Երբ Կիրանցի մեր հայրենակիցների սեփականություն համարվող գույքն ու տարածքները հանձնվեցին Ադրբեջանին, ՀՀ իշխանությունները, ի դեմս Արդարադատության նախարարության, հայտարարեցին, որ պետական գրանցման վկայականները տրվել են ոչ ճիշտ տվյալների հիման վրա։ Ես օգոստոսի 2-ին հարցում եմ ուղարկել կառավարություն, թե որքա՞ն է կազմել այդ ոչ ճիշտ տարածքների մակերեսը»,- ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ հարցման մեջ եղել են նաև սահմանազատման վերաբերյալ այլ հարցեր․ «Պատասխանը եկավ գաղտնի թղթածրարով, այսինքն կառավարությունը հաստատեց իմ այն պնդումը, որ իրենք ժողովրդի թիկունքում ՀՀ-ից տարածք են հանձնել Ադրբեջանին, այլապես պատասխանը կգար բաց»,- ասաց Խաչատրյանը։
«Հուսամ՝ կդիմեք դատախազություն։ Եվ նաև իրավապահները պետք է հետաքրքրվեն, թե դուք ՀՀ-ից հող հանձնելու վերաբերյալ ի՞նչ գաղտնի տեղեկության եք տիրապետում»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը։