«Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ին կառավարությունը հաստոց է նվիրել. ԲԲԸ-ն իրականացնում է ՀՀ ռազմարդյունաբերության պետական բացառիկ պատվերներ
- Elen Hovsepyan

- Aug 7
- 1 min read

«Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ին ՀՀ կառավարությունը նվիրել է օպտոմանրաթելային լազերային կտրող հաստոց, որն ունակ է կտրել մինչև 45մմ հաստությամբ և 2000*6000 մմ չափսերով պողպատե թիթեղներ: Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է Davaro ընկերությունը։
Ընկերության նշել է, որ Համաձայն հիմնավորման, «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ն իրականացնում է ՀՀ ռազմարդյունաբերության ոլորտում պետական բացառիկ պատվերներ և նվիրվող գույքի շահագործմամբ ընկերությունը հնարավորություն կունենա բարձրացնել պետական պատվերների իրականացման արդյունավետությունը:




















