top of page

Պապիկյանը գերմանացի պաշտոնակցի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները

May 14, 2025
1 min read

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 13-ին Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ: Այդ մասին նա տեղեկացրել է սոցցանցի իր էջերում։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Բարձր ենք գնահատել գործակցության ներկա մակարդակը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի»,- հայտնել է նա:

 
 
1/3084
bottom of page