«Հենոյին նեղացրել են, և դա դատապարտելի է»․ Թաթուլ Հակոբյան
- Elen Hovsepyan

- Jul 27
- 1 min read

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ ընկերներն ու հետևողները գիտեն, թե ինչպիսին է իմ վերաբերմունքը Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ:Այո, նա Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իմ կարծիքով: Հենոյի տեղափոխությունների հետ ես աջակցել եմ Շախտյորին, Բորուսիային, Յունայթեդին, Արսենալին, Ռոմային, Ինտերին... ինչպես գրեթե բոլոր հայերը:Ես գիտեմ, որ Հենոյին նեղացրել են, և դա դատապարտելի է:Անհեթեթություն է, երբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասած թիմի առանցքային ֆուտբոլիստը չի խաղում ՀՀ ազգային հավաքականում:Բնականաբար, ես, ինչպես աշխարհի ամեն ողջախոհ հայ, ուրախանում ու հպարտանում եմ Լևոն Արոնյանի հաջողություններով: Բայց համաձայն չեմ, որ բոլորս, հատկապես աստեղերը, անդադար պետությունից են նեղանում, ավելի ճիշտ՝ իշխող վարչակարգից կամ բարձրաստիճան չինովնիկներից:Իշխանությունն ո՞վ է, որ Դուք նեղանում եք և հեռանում Հայաստանից:Հազար Նիկոլ գա ու գնա, ես, օրինակ, իմ պետությունից չեմ նեղանալու և չեմ լքելու այս երկիրը:Բայց նաև նկատել եմ, որ շատ շատերը իրենց Հայաստանում չապրելը արդարացնում են Նիկոլով կամ ինչ-որ չինովնիկով:Մի ժամանակ դա անում էին Սերժով, Քոչարյանով, Լևոնով ու կոմունիստներով:Եթե Դուք հեռացել եք երկրից և ընտրել բնակության այլ վայր, դա Ձեր իրավունքն է: Միևնույնն է, ինչ դրոշի տակ էլ խաղաք, մենք Ձեզ սիրելու ենք և հպարտանալու Ձեր ու մեր հաջողություններով»։




















