«Սերժ Սարգսյանը չէր ճողոպրի, եթե իմանար, որ պատերազմում հաջողելու ենք»․ Գեղամ Նազարյան
- Elen Hovsepyan

- 13 hours ago
- 1 min read

«Սիրելի հայրնեակիցներ, թույլ մի տվեք ձեզ խաբեն՝ ասելով, թե ինչ-որ մեկը Արցախը հանձնեց։ Արցախի հարցը լուծված է եղել 1922 թվականին, հետո՝ 1991 թվականին, երբ ՀՀ-ն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ շարունակելով․ «Ամբողջ բանակցային գործընթացը եղել է մի հարցի շուրջ, ո՞նց անենք՝ աշխարհին խաբենք, թե իբր բանակցում ենք Արցախի ինքնորոշման կարգավիճակի շուրջ, բայց ձգենք, հասկանանք ինչ է եղել»,- ասաց Նազարյանը՝ հավելելով, որ եթե Արցախը մերը լիներ, ոչ ոք չէր կարող այն հանձնել։ «Եթե Սերժ Սարգսյանն իմանար, որ վերահաս պատերազմում հաջողություն ենք ունենալու, չէր ճողոպրի։ Գիտեին՝ պատերազմը անխուսափելի է, կանխելու փոխարեն փախան՝ ծուղակ լարելով անփորձ իշխանության համար»,- ասաց Նազարյանը։




















