top of page

«Ձեր սուր աչքին մեռնեմ, Կիրանցի պատը չի ճաքել, ներկն է ճաքել»․ Նիկոլ Փաշինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 17 hours ago
  • 1 min read

Ազգային ժողովում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շրջանառվող տեղեկություններին ու պնդումներին, թե Կիրանցի սահմանին կառուցված պատը ճաքել է:

«Ոչ մի պատ չի ճաքել: Նախ, շինարարության մեջ պատը կարա ճաքի, բայց էդ ձեր տեսածը, որտեղ ես կանգնած եմ, դա պատը չի ճաքել, դա երկու առանձին պատերի միացման տեղ է, որը ներկվել է, և քանի որ արանքում տարածություն կա, ներկն է ճաքել։ Ձեր սուր աչքին մեռնեմ»,- ասաց Փաշինյանը:

1/2104
bottom of page