top of page

«Ուկրաինան չի մասնակցի Սաուդյան Արաբիայի բանակցություններին և չի ճանաչի որևէ պայմանավորվածություն»․ Զելենսկի

Feb 17, 2025
1 min read

Ուկրաինան չի մասնակցի Սաուդյան Արաբիայի բանակցություններին և չի ճանաչի այնտեղ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն, լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքերը մեջբերում է Интерфакс-Украина-ն։

«Ուկրաինայի շուրջ ցանկացած բանակցություն առանց Ուկրաինայի համարում ենք անարդյունք։ Առանց մեզ չենք կարող ճանաչել մեր մասին որևէ բան կամ որևէ պայմանավորվածություն։ Եվ մենք չենք ճանաչի նման համաձայնագրերը»,- ասել է Զելենսկին։

Միևնույն ժամանակ, Զելենսկին խոստացել է ճշտել բանակցությունների արդյունքները Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ։

 
 
1/3084
bottom of page