top of page

Հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը․ Սերժ Սարգսյանի ուղերձը` Արցախի վերածննդի օրվա առթիվ

  • Feb 20, 2025
  • 1 min read

Հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը։ Այս մասին ասված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ ուղերձում։

«Հիշողությունը մեր ուժն է

դիմակայելու վերահաս վտանգներին,

վերանորոգվելու կորուստների ցավից,

խուսափելու անցյալի սխալներից,

վերարժևորելու ներկան,

հիշելու և փառաբանելու անցյալի հաղթանակները և հերոսներին,

պայքարելու սեփական Հայրենիքում արժանապատիվ՝ ազատ և անկախ ապրելու հիմնարար իրավունքի համար:

Հիշողությունը առաջ գնալու մեր ուղենիշն է.

Մենք հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը:

Մենք հիշում ենք այդ հաղթանակները մսխած ազգուրաց պետականաքանդներին:

Հիշողությունը գործելու մեր կամքն է՝

հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը,

չընդունելու պետության և հայրենիքի մասին շինծու և վտանգավոր թեզերը,

թոթափելու անտարբերությունը,

հաղթահարելու վախերը,

չկորցնելու զգոնությունը,

անվրեպ հաշվարկելու վտանգները,

կրկին հասնելու հաղթանակի:

Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան։

Մենք հիշում ենք»:

 
 
1/2965
bottom of page