top of page

«Լավագույն քարոզչական մեքենայություններից մեկը ԵՄ անդամ երկրների վիզաների ազատականացման մասին «խոսույթն» է»․ Վարդան Ոսկանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում սպառողական հասարակության ակնկալիքները բավարարելու լավագույն քարոզչական մեքենայություններից մեկը Եվրամիության անդամ երկրների վիզաների ազատականացման մասին «խոսույթն» է։


Մեր հասարակության մի նկատելի հատվածն իր համար բաղձալի շենգենյան մուտքի արտոնագիրը ստանալու համար լուռումունջ պատրաստ է չնկատելու տալ ցանկացած օտարերկրյա ներկայացուցչության՝ նույնիսկ դռնապանի արհամարհական և նվաստացուցիչ վերաբերմունքը, միայն թե անձնագրում ունենա իր «երազանքի» այդ թղթոնը, իսկ հետո՝ երկարաձգի այն մեկ կամ մի քանի տարով։


Միևնույն ժամանակ հասարակության «եվրոպամոլ» այս հատվածի համար, մեղմ ասած, ամենևին հրապուրիչ չէ միջին վիճակագրական եվրոպացու մինիմալիստական և համեստ կենցաղը, ուստի եվրոպական արժեքներից, որպես կանոն, Հայաստան են «ներմուծվում» գրեթե բացառապես այսինչ եվրոպական քաղաքում «մի հատ կոֆե խմելու» և «աութլեթներից էժան, բայց բրենդային մայկա առնելու» պատմությունները միայն։


չՀայաստանը»։

 
 
1/2527
bottom of page