top of page

Ընթանում ենք դեպի ճշմարտության բաղձալի հաղթանակը, որը շատ-շատ մոտ է․ Բագրատ Սրբազան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 26, 2024
  • 1 min read
ree

Համազագային հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանն իր խոսքն սկսեց՝ առաջին հերթին խոնարհում հայտնելով մեր հերոս տղաներին, մեր նահատակ եղբայրներին ու հայրերին։

Բագրատ Սրբազանն առանձին խոնարհում հայտնեց նաև զոհված հերոսների ծնողներին, որոնց նա կոչում է մեր հայրենիքի մայրեր ու հայրեր։

«Մեր խնդրանքն է թե՛ երկնքին ու թե՛ երկրին՝ առաջնորդելու մեր շարժումը դեպի հաղթական ավարտ»,- խոսքն այսպես շարունակեց Բագրատ Սրբազանը՝ հավելելով՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, իսկ ժողովրդի կողմից հռչակված Սրբազան պայքարը ընթանում է դեպի հաղթանակ։

«Համբերատար, հստակ օրակարգով, վստահ ուղեգծով ընթանում է դեպի բաղձալի ճշմարտության հաղթանակը, որը սարերի հետևում չէ և դեռ ավելին, շատ-շատ մոտ է»,- հայտարարեց Սրբազանը։

1/2468
bottom of page