top of page

Պոկել Մայր Աթոռից և դարձնել իր «կրոնի» հետևորդ. «Հրապարակ»

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Հովհաննավանքում ֆեյք պատարագները ձախողվեցին, երկրորդ կիրակի օրն ավելի քիչ մարդ կար, քան նախորդ կիրակի, ընդ որում մեծ մասը՝ ՔՊ-ականներ, «պղծության» երկրորդ արարից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ կիրակի էլ Թալինի Սբ Աստվածածին եկեղեցում է պատարագի մասնակցելու՝ Տեր Թադե Թախմազյանի մատուցմամբ: Նա միացել էր Հովհաննավանքի պատարագին և դեմ դուրս եկել Եկեղեցուն։ Թվում էր, թե 2 անգամ խայտառակվելուց հետո Փաշինյանն այլևս չի փորձի, սակայն թիմում ասում են, որ խնդիրը ոչ այնքան պատարագի մասնակիցների թիվն է, որքան այն, որ նա փորձում է քայլ առ քայլ հոգևորականներ պոկել Մայր Աթոռից և դարձնել իր «կրոնի» հետևորդ։ Թալին գնալու խորհուրդն էլ այն է, որ մյուս թեմերում ևս ոգևորվեն, և նոր հոգևորականներ միանան այս արշավին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

1/2448
bottom of page