Ադրբեջանն ու Տաջիկստանը ռազմավարական համագործակցության հռչակագիր են ստորագրել
May 23, 2024
1 min read

Ադրբեջանի և Տաջիկստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Էմոմալի Ռահմոնն այսօր Բաքվում «Ռազմավարական համագործակցության մասին» հռչակագիր են ստորագրել։
Կողմերը պայմանավորվել են համատեղ պայքար ծավալել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ։
«Հարկ ենք համարում ուժեղացնել երկու երկրների հատուկ ծառայությունների գործունեության համակարգումը»,- հռչակագրի ստորագրումից հետո հայտարարել է Ռահմոնը։




















