top of page

10 ամսական երեխա է վիրավորվել պիրոտեխնիկայի պայթյունից․ ՌԴ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 3
  • 1 min read

Պերմի մարզում 10 ամսական երեխա հոսպիտալացվել է պիրոտեխնիկական արտադրանքի պայթյունի պատճառով, հայտնում է շրջանի դատախազությունը։

Գերատեսչության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 1-ին Սուկսուն գյուղում՝ պիրոտեխնիկա օգտագործելիս մեծահասակների կողմից անվտանգության պահանջները խախտելու պատճառով։ Փոքրիկը ջերմային այրվածք է ստացել և բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց։

Սուկսունի շրջանի դատախազությունը սկսել է ստուգել անչափահասների իրավունքների պաշտպանության մասին օրենսդրության համապատասխանությունը: Դեպքի հանգամանքները պարզվում են։

1/2173
bottom of page