top of page

Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2025 թվականն Ուկրաինայի համար լինի արդար խաղաղության տարի․ Զելենսկի

Dec 22, 2024
1 min read

Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2025 թվականն Ուկրաինայի համար լինի արդար խաղաղության տարի։ Հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

«Հաջորդ տարին առանցքային է լինելու այս կոնկրետ առաջադրանքի տեսանկյունից, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2025 թվականը դառնա արդար խաղաղության տարի Ուկրաինայի համար։

Բոլորս հասկանում ենք, որ հունվարին՝ ԱՄՆ վարչակազմի փոփոխությունից հետո, շատ փոփոխություններ կլինեն միջազգային հարցերում»,- նշել է նա։

 
 
1/3084
bottom of page