top of page

«Իրավունք». «Կլանային պատերազմ հրահրողները թուրքից սերված մարդիկ են՝ մեզանից հեռու»

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Feb 14
  • 1 min read
ree

«Իրավունք» թերթը գրում է. «Ես բազմիցս հայտարարել եմ, որ ՔՊ-ի հետ ճանապարհ չունեմ անցնելու, դա բացառված է, -անդրադառնալով տարածված լուրերին, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վադան Ղուկասյանը ի վերջո ձայները կտա ՔՊ-ին կամ որ նույնն է կուալիցիա կկազմի, ասաց Վարդան Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, ասում են Դուք ժամանակին ողջունել եք ներկայիս իշխանություններին, եւ միացել մերժիր գաղափարախոսությանը, ու, ըստ այդմ չի բացառվում, որ հիմա էլ միանաք։

-Հա մասնակցել եմ, ով է հերքում, բայց դա չի նշանակում, որ հիմա էլ միանալու եմ ՔՊ-ին։ ՔՊ-ն իրեն ոնց պահեց, այսօր Արցախ ունեք, էսօր ես ոնց եք պատկերացնում կարող է մոռացել եմ, որ ՔՊ-ի պատճառով այդքան երեխաներ զոհվեցին, բացառված է։ Մենք պարզապես չգիտեինք, որ այն ժամանակ ՔՊ-ն ու նախկին իշխանությունները միմյանց հետ սերտ կապերի մեջ են։ Այնպես որ որեւէ պարագայում ես ՔՊ-ի հետ ճանապարհ չունեմ գնալու, բացառված է։

-Ընդդիմադիր թեկնածուները Ձեզ առաջարկում են հանդես գալ մեկ միասնական թիմով։

-Առաջարկում են, որովհետեւ ձայն չունեն, ուզում են իմ ձայները իրենց վերագրել։ Օրը կգա կտեսենենք ով ինչքան հարգանք ունի այս քաղաքում, ինչո՞ւ են այդքան վախեցած,  սարսափած Վարդան Ղուկասյանից։

-Պարոն Ղուկասյան, ասում են Գյումրիում արդեն իսկ մեկնարկել է կլանային պատերազմը, անգամ գործի է դրվում քրեական ռեզերվը, ի՞նչ կասեք այս մասին։ 


 
 
1/2519
bottom of page