top of page

Եղվարդից դեպի Զովունի տանող ճանապարհահատվածում մեքենաներ են բախվել․ կա տուժած

  • Writer: 24timeam
    24timeam
  • Feb 15
  • 1 min read

Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում Եղվարդի խճուղում, Եղվարդից դեպի Զովունի տանող ճանապարհահատվածում բախվել են «Mercedes» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաները, ինչից մոտ 30 րոպե հետո «Kia Sorento»-ն բախվել է վթարված «Dodge»-ին։



Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Եղվարդ» բժշկական կենտրոն։



Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պահին ճանապարհը պատված է եղել մերկասառույցով։

bottom of page