top of page

Միրզոյանի գլխավորությամբ քննարկվել են երկրների ու միջազգային կառույցների հետ փոխգործակցության ընդլայնման հարցեր

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 28, 2024
  • 1 min read
ree

Օգոստոսի 28-ին Դիլիջանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ շարունակվել են ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումները։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային տարբեր ուղղություններով երկրների ու միջազգային կառույցների հետ փոխգործակցության ընդլայնման, նոր հնարավորությունների առավելագույնս իրացման հեռանկարներին, այդ նպատակով արդեն իսկ իրականացվող և հնարավոր նոր նախաձեռնություններին։

Քննարկվել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կադրային համալրման, բյուջետային ու վարչատնտեսական հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հանրային դիվանագիտությանն առնչվող թեմաների։

1/2558
bottom of page