top of page

Նյու Յորքում կկայանա Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ԶԼՄ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 25, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին՝ խաղաղ բանակցությունների «եզրափակիչ փուլի» անցկացման նպատակով։



Այս մասին գրում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։ Պետդեպից առայժ տեղեկությունը չեն մեկնաբանել։



Հիշեցնենք, որ ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում  ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանն այս օրերին Նյու Յորքում է, նա մի քանի երկկողմ հանդիպումներ է ունեցել այլ երկրների ԱԳ նախարարների հետ։

bottom of page