top of page

«Իրավունք». Իրականում Նիկոլը վախենում է «բերետավորներից»

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ճշտվող տվյալների` Նիկոլն այս ամբողջ ցույցային ժամանակաշրջանում մեկ այլ շատ լուրջ մտավախություն էլ ունի: Ու որքան էլ տարօրինակ է, այս անգամ` ոչ թե ընդդիմադիրների, այլ իր իսկ «մարդակեր բերետավորների» հետ կապված:

Մտավախությունների բերող դետալներից մեկը, օրինակ, անցած տարի Արցախը հանձնելուց առաջ կազմակերպված, այսպես ասած, հայ-ամերիկյան զորավարժանքներն են: Դրա հետ կապված` ժամանակին շրջանառվել է վարկածը, որ ամերիկյան «իսնտրուկտորները» զորավարժանքի անվան տակ ամեն մի գազանության վարժեցնում էին բերետավորներին, որ եթե հանկարծ լինի ժողովրդական ընդվզում, նրանք չընկրկեն:

Եվ ահա, աղբյուրը նաեւ հայտնում է, որ բացի գազանություններ սովորեցնելուց, ամերիկացիները նաեւ ակտիվորեն «ջերմ զրույցներ» են անցկացրել բերետավորների հետ, շատերին զգալի նյութական օգնություն են ցուցաբերել եւ շարունակում են ցուցաբերել: Ավելին, տվել են խոստումներ, որ պետք եղած դեպքում՝ նրանց կտարհանեն ԱՄՆ:

Եվ ահա, ըստ աղբյուրի, ելնելով համառորեն չդադարող լուրերից, Նիկոլի մոտ պարբերաբար մեծ հարցական է առաջանում՝ կարմիր բերետավորները ենթարկվո՞ւմ են իր մտերիմ նախարարին, թե՞ կա ընդամենը ենթարկվելու պատրանք:

Այսինքն, արդյոք չի՞ կարող լինել մի այնպիսի իրավիճակ, որ նրանք իր դեմ շուռ գան: Եվ այդ վախերն էլ ավելի սրվեցին այն բանից հետո, երբ այս հանրահավաքների ժամանակ եղան ակնարկներ, թե պետք եղավ, հենց Նիկոլի պահապանները նրանկ բռնեն ու կբերեն հրապարակ:

Ամեն դեպքում, աղբյուրի պնդմամբ, Նիկոլը սկսել է «100 կիլոմետրից շրջանցել» այն վայրերը, որտեղ բերետավորները օպերացիաներ են անում:

Այսինքն, փորձում է թույլ չտալ, որ հանկարծ ու հանկարծ իրեն անակնկալի բերեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Comments


1/1765
bottom of page