top of page

Պուտինը Տոկաևի հետ քննարկել է ադրբեջանական ինքնաթիռի միջադեպի մանրամասները

  • Dec 28, 2024
  • 1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  հետ հեռախոսազրույցից հետո Կրեմլի նախաձեռնությամբ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին հայտնում են Կրեմլից։

Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները ցավակցություններ են փոխանակել ավիավթարի կապակցությամբ։

«Ղազախստանի կառավարական հանձնաժողովը, որը հետաքննում է տեղի ունեցածի բոլոր մանրամասները, կներգրավի փորձագետներ Ռուսաստանից, Ադրբեջանից և Բրազիլիայից՝ վթարի վայրում հայտնաբերված թռիչքի ձայնագրիչների վերծանմանը։ Ղազախստանի տարածքում իրականացվող այս աշխատանքը լինելու է օբյեկտիվ և թափանցիկ։

Երկու երկրների ղեկավարները մշտական ​​կապի մեջ կմնան ինչպես ադրբեջանական ինքնաթիռի ողբերգական միջադեպի բոլոր հանգամանքների հետաքննության, այնպես էլ ռուս-ղազախական համագործակցության հետագա զարգացման արդիական հարցերի շուրջ»,- ասված է հաորդագրության մեջ։

 
 
1/2718
bottom of page