top of page

ՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնությունից

ՖԻՖԱ-ն նախատեսում էր հաջորդ ամառ անցկացնել ակումբային աշխարհի առաջնությունը ընդլայնված ձևաչափով՝ 32 մասնակիցներով։

Բայց, ըստ տեղեկությունների, մրցաշարը կարող է չեղարկվել, և դա կապված է մի շարք հանգամանքների հետ, որոնցից մեկը ֆուտբոլիստների գերհոգնածությունն է։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, ՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել ակումբային աշխարհի առաջնությունից մի քանի պատճառներով։

Առաջին․ ՖԻՖԱ-ն դեռ չի ստացել առաջարկներ հեռուստահեռարձակողների կողմից, ինչը թույլ չի տալիս ապահովել մասնակիցների համար մեծ եկամուտներ։

Երկրորդ․ ԱՄՆ-ն դեռ չի հաստատել ակումբային աշխարհի առաջնության անցկացումը սեփական երկրում։

Երրորդ․ մրցաշարը նախատեսվում է անցկացնել հունիս-հուլիս ամիսներին, ինչը հակասում է այն խաղացողների պայմանագրերին, որոնց ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին։ Սա ստեղծում է իրավաբանական խնդիր։

Չորրորդ․ որոշ ակումբներ դեմ են ընդլայնված ակումբային աշխարհի առաջնության անցկացմանը։

Comments


1/1765
bottom of page