ՊԵԿ-ը՝ «Զվարթնոցի» մաքսատանը Բրազիլիայի քաղաքացու մահվան մասին
Այսօր մամուլում մի տեղեկություն հայտնվեց, թե օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ «Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղեւորի ձեռքին ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլացին պատասխանել է՝ գինի։ Մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն, որը խմելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ նա րոպեներ անց մահացել է»,-գրել է «Հրապարակ» օրաթերթը։
MediaHub-ը այս առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՊԵԿ լրատվական ծառայությանը։ Այստեղից մեզ հայտնեցին հետեւյալը.
«Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայից Հայաստան ժամանած ուղևորի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր ՊԵԿ աշխատակիցները ստիպել են խմել քաղաքացու ձեռքին եղած շշի պարունակությունը չի համապատասխանում իրականությանը: Գործի քննությունը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում, դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ ՊԵԿ-ն իրավասու չէ տրամադրել»։
Comments