top of page

Վերջերս քննչականում Հոկտեմբերի 27-ի հետ կապված մի քանի հարց էլ ինձ են ուղղել. Գագիկ Մելքոնյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 27, 2024
  • 1 min read
ree

Բացահայտված են հոկտեմբերի 27-ի ոճրագործության կատարողները, իսկ կազմակերպիչները դեռ բացահայտված չեն, որի համար նորից սկսվել է դատական գործընթաց: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ հույս հայտնելով, որ կբացահայտվեն կազմակերպիչները:

«Դրա արդյունքում ամբողջ հայ ժողովուրդը պետք է իմանա՝ ով է դրա հեղինակը, ովքեր են հեղինակները: Ես վերջերս հանդիպում ունեցա քննչական մարմինների հետ եւ այնտեղ իրենք կատարում են աշխատանքներ: Նաոեւ մի քանի հարցեր էլ ինձ են ուղղել, որոնց ես պատասխանել եմ»,-ասաց նա:

1/2453
bottom of page