Տանից դուրս գալիս անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են
- Elen Hovsepyan
- Sep 20, 2024
- 1 min read

Երևանում սեպտեմբերի 20-21-ին, 22-23-ի երեկոյան ժամերին, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21մ/վ արագությամբ։
Մարզերում սեպտեմբերի 20-21-ին, 22-23-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։Սեպտեմբերի 20-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։