top of page

Էր Ռիադում սկսվել են ռուս-ամերիկյան բանակցությունները

Feb 18, 2025
1 min read

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել են ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը:



Ռուսական կողմը ներկայացնում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։

 
 
1/3084
bottom of page