top of page

«Արատավոր երևույթը ծածկադմփոց անելու փորձ է կատարվում»․ Գեղամ Ստեփանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 21
  • 1 min read
ree

«ՆԳ նախարարի այսօրվա հայտարարությունն առնվազն մտահոգիչ է․ տպավորություն է ստեղծվում, որ ամենաբարձր մակարդակով հովանավորչության հետ գործ ունենք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Արփինե Սարգսյանի հայտարարությանը՝ Տիգրան Ուլուբաբյանի՝ ոստիկանների կողմից խոշտանգման դեպքի առնչությամբ։

«Կարծես թե փորձ է արվում ծածկադմփոց անելու այս արատավոր երևույթը։ Խիստ մտահոգիչ է, եթե համակարգի պաշտոնյան նման հայտարարություններով ինչ-որ առումով փորձում է արդարացնել»,- ընդգծեց Ստեփանյանը՝ հավելելով, որ խոշտանգման դեպքը պետք է պատշաճ քննության ենթարկվի, արդար նախաքննություն իրականացվի։

 
 
bottom of page