Պակիստանը պատասխանել է Հնդկաստանի հրթիռներին. կան զոհեր ու վիրավորներ
- Elen Hovsepyan
- 18 hours ago
- 1 min read
Հնդկաստանը հայտարարել է, որ հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանում գտնվող ինը օբյեկտի։ Ըստ Պակիստանի զինված ուժերի՝ Հնդկաստանի հարվածների հետևանքով զոհվել է 26 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 46-ը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Պակիստանն էլ հայտնել է, որ խոցել է հնդկական հինգ օդանավ, այդ թվում՝ երեք Rafale, մեկ ՍՈւ-30 և մեկ ՄիԳ-29:
Հնդկաստանի ոստիկանությունից տեղեկացրել են, որ Պակիստանի կողմից Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի նահանգի գնդակոծության հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 48-ը։
Հնդկաստանի ներքին գործերի նախարարը X-ում հայտարարել է, որ կառավարությունը վճռական է՝ «համարժեք պատասխան տալու Հնդկաստանի և նրա ժողովրդի վրա ցանկացած հարձակման»։
«Սինդուր գործողությունը», ինչպես Հնդկաստանն անվանում է Պակիստանի վրա հարվածները, երկրի պատասխանն է ապրիլի 22-ին Պահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակմանը, որի մեջ Նյու Դելին մեղադրում է Իսլամաբադին։