«Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասին
- Elen Hovsepyan
- 22 hours ago
- 1 min read

«Մենք Լուիզայի հետ ուղղակի հանդիպում էինք, թատրոնում տեսել էի, նոր աղջիկ է, ռոմանտիկ պահեր էին և այլն...
Մի օր, պատահական այնպես ստացվեց, որ սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով: Լուիզան դեղը բերեց:
Դուռը ծեծեցին, բաց արեցի, տվեց դեղը, խմեցի, ասացի՝ շնորհակալություն, որ գնա: Ասաց՝ ինձ Արա Երնջակյանն ասել է, որ մնամ այնքան, մինչև լավ լինեք:
Ու էդպես մնաց մեր տանն ու մինչև հիմա մնում է մեր տանը»,- «Հենց այնպես» հումորոային հաղորդման շրջանակներում՝ իր և Լուիզա Ներսիսյանի ընտանիք կազմելու մասին, կես կատակ կես լուրջ պատմել է Հրանտ Թոխատյանը: