top of page

Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակ զբոսայգու լճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 28, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում հայտնի «Արևիկ» արհեստական լճակում դի կա, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարեկները սահմանազատել են տարածքը:

Իրավապահները նշված լճակում բերանքսիվայր հայտնաբերել են, ըստ նախնական տեղեկությունների, տղամարդու դի: 

Հատուկ փրկարարները արդեն նախապատրաստական աշխատանքներ են կատարում՝ այն դուրս բերելու համար:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

bottom of page