Մենք լուծումը տեսնում ենք համբերությամբ 2026թ.-ի ընտրություններին սպասելու մեջ. Պոլսի հայոց պատրիարք
- Elen Hovsepyan
- 15 hours ago
- 1 min read

Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավին։
«Ամբողջ հայ ազգին ալեկոծել է ՀՀ վսեմաշուք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ կատարված պնդումները։
Որոշ շրջանակներ խոսում են «նոր կաթողիկոս» ընտրելու մասին և իմ անունն է շրջանառվում որպես թեկնածու, հետևաբար պարտքս եմ համարում պարզաբանում ներկայացնել՝ ավելորդ խոսակցությունները կանխարգելելու համար։
Ա. Ներկայիս մեր Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետն է։ Եկեղեցական դասն ու համայն հավատացյալ ժողովուրդը պետք է հավատարիմ մնա նրան, պաշտպանի և միշտ աղոթի։
Բ. Այս օրերին պարոն վարչապետի կողմից սույն խնդրի արծարծումը հստակ քաղաքական առնչություն ունի, հատկապես հաշվի առնելով, որ 2026թ.-ին լինելու են քաղաքական ընտրություններ։ Հարցը բոլոր քաղաքական շահերը գերազանցող բնույթ ունի և այդպե՛ս նրբորեն պետք է ձեռք առնվի, եթե ոչ, կստանա եկեղեցի-պետություն բախման մի վիճակ, այդ պարագայում մեր դիրքը հստակ է՝ մեր առաքելական սուրբ եկեղեցու շահերը և անկախությունը կպաշտպանենք բոլոր արտաքին ճնշումներից։