Ես կցանկանայի, որ Իրանի հետ գործարք կնքվեր. Թրամփ
Feb 9, 2025
1 min read

Ես կցանկանայի, որ Իրանի հետ գործարք կնքվեր, ես կնախընտրեի դա, քան ռմբակոծելու դժոխքը. այս մասին nypost.com-ին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով, որ ոչ ոք, այդ թվում իրանցիները, չեն ցանկանում զոհվել:
«Եթե մենք գործարք կնքեինք, Իսրայելը նրանց չէր ռմբակոծի», - ասել է նա:
Բայց նա չի բացահայտել Իրանի հետ հնարավոր բանակցությունների մանրամասները. «Չեմ ուզում հայտնել՝ ինչ եմ նրանց ասելու: Գիտե՞ք, դա գեղեցիկ չէ»:
«Ես նրանց կասեմ, որ գործարք կկնքեմ», - հավելել է Թրամփը:
Սակայն ինչպես նշում է aljazeera.com-ը, Իրանն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց ոչ Թրամփի՝ «Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելու» ռազմավարության ներքո։




















