top of page

Լոռու մասին Զուրաբաշվիլիի կիսած հրապարակման հետքերով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 4, 2024
  • 1 min read
ree

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում պարտություն կրած երկրի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին անցած ուրբաթ օրը ֆեյսբուքյան իր անձնական էջում կիսել է տուրիստական ընկերություններից մեկի հայտարարությունը, ըստ որի Լոռու մարզը «Վրաստանի պատմական տարածք է»։

50 լարիով Լոռու տեսարժան վայրեր այցելություն կազմակերպող Adjara Voyage ընկերությունն իր հայտարարության մեջ մասնավորապես նշել է.

«Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնացել է Լոռիում»։Կիսած նյութին բարկացած սմայլիկներով արձագանքել են բազմաթիվ հայաստանցիներ։

Իսկապե՞ս Զուրաբաշվիլին այդ կարծիքին է։ Հարցի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը զանգահարեց Վրաստանի նախագահի աշխատակազմ։ Մի քանի անգամ հեռախոսազանգերին պատասխանեց նույն մարդը՝ պնդելով, որ չի հասկանում ոչ ռուսերեն, ոչ էլ անգլերեն։

Արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարարությունը, Վրաստանում ՀՀ դեսպանատունը դիմել են Վրաստանի նախագահի աշխատակազմ՝ պարզաբանում ստանալու համար։ Թե դեսպանատնից, թե ԱԳ նախարարությունից Panorama.am-ին ասացին, որ հարցին կպատասխանեն ավելի ուշ։

bottom of page