top of page

2025-ին Երեւան-Գյումրի հասանելիությունը կդառնա մեկ ժամ. «Հյուսիս-հարավի» այդ հատվածը պատրաստ կլինի. Սանոսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 19, 2024
  • 1 min read

2025 թվականին մենք արդեն կունենանք Երեւանից դեպի Գյումրի ամբողջովին կառուցված Հյուսիս-հարավ ճանապարհ, ինչը էական մեծ նշանակություն ունի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երեւանում ընթացող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Սա կարեւոր պատճառ կլինի, որ Գյումրու Շիրակ օդանավակայանին որոշակի հավելյալ արտոնություններ տանք եւ մի շարք ավիաընկերությունների հրավիրենք Գյումրիից թռիչքներ կատարելու՝ հաշվի առնելով, որ Երեւանից Գյումրի հասանելիությունը կդառնա մեկ ժամ: Դա, կարծում եմ՝  նորմալ ժամանակ է դեպի օդանավակայան գնալու համար»,-ասաց նա:

1/2119
bottom of page