top of page

ՀՀ-ն պետք է ունենա արդիական ու մրցունակ տնտեսություն, որ կարողանա ներկայացված լինի Եվրոպայում. Խաչատուր Սուքիասյան

ՀՀ-ն պետք է ունենա արդիական արտադրական հզորություններ, արդիական ու մրցունակ տնտեսություն, որ կարողանա ներկայացված լինի Եվրոպայում. այս մասին Աժ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ դիմելով ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին:

Նա հետաքրքրվեց, թե ՀՀ շահը ո՞րն է՝ ԵՄ գնալու:

Եղոյանը նշեց, որ այս ամեն ինչը ճանապարհ է, որ պետք է անցնենք:

«Այո, որակն էլ պետք է ապահովենք, քանակն էլ պետք է ապահովենք, արտադրողականությունն էլ պետք է ապահովենք: Բնական է՝ մենք հասկանում ենք, որ կան ոլորտներ, որտեղ մենք չենք կարող այդ ոլորտի եվրոպական գիգանտների հետ մրցակցել, բայց, կներեք, կան ոլորտներ որ կարող ենք եվրոպական միջին վիճակագրական արտադրողի հետ մրցակցել:

Դուք ԵԱՏՄ-ից դուրս գալը մի՛ ներկայացրեք, որպես ԵԱՏՄ անդամ պետությունների հետ հարաբերության զրոյացում, որովհետև դա այդպես չէ»,- ասաց Եղոյանը:

1/2033
bottom of page