Մարդիկ են հայտնվել, որոնց ձեռքերում գործիքներ կան. այդ մարդիկ մեր շարժման հետ բացարձակ կապ չունեն. Բագրատ Սրբազան
- Elen Hovsepyan

- Jun 2, 2024
- 1 min read

Բագրատ Սրբազանն այսօր հայտարարեց, թե շարժման շարքերում մարդիկ են հայտնվել, որոնց ձեռքերում տարբեր տեսակի գործիքներ կան:
«Վերստին հայտարարում եմ` իրենք այս շարժման հետ բացարձակ կապ չունեն, թե ինչ են ուզում դրանով անել` չգիտեմ: Մեզ համար հստակ է, որ մեր ընթացքը այդ մասին չէ»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Սրբազանը:
Նա խստորեն դատապարտեց նման քայլը, ինչպես նաև ոստիկանների կողմից բռնությունները:
«Յոթ հոգով մա՞րդ եք ծեծում, տղերք: Այդ հրահանգը վերածվել է թշնամության»,- նշեց Սրբազանը:




















