Սադրիչները հենց քաղաքացիական հագուստով ոստիկաններն են. Փաստաբան
- Elen Hovsepyan
- Jun 9, 2024
- 1 min read

«Ոստիկանությանն արգելվում է քաղաքացիական հագուստով ոստիկաններին ուղարկել մասնակցելու հավաքին։ Քաղաքացիական հագուստով ոստիկանները մասնակցում են խաղաղ հավաքների։ Եթե ոստիկանությունն իր այդ պարտականությունը չի կատարում, ողջամիտ կասկած, կանխավարկած է առաջանում առ այն, որ սադրիչները հենց այդ ոստիկաններն են, հակառակ պարագայում այդ ոստիկաններն այնտեղ պետք է չլինեին»,-ԱԺ մոտ հայտարարեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մոտ՝ Դեմիրճյան փողոցում, լարված իրավիճակ է։ Ոստիկանությունը արգելափակել է Դեմիրճյան փողոցը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, հազարավոր քաղաքացիներին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, թույլ չեն տալիս շարունակել խաղաղ երթը։
«Ոստիկանությունը խաղաղ հավաքի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկաններին ուղարկում է հավաքի, տեղի է ունենում սադրանք, քաղաքացիական հագուստով անձիք շշեր են նետում, պատճառանություն է դառնում ոստիկանության համար, որ մեր քաղաքացիների խաղաղ հավաքը խոչընդոտի»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ անձամբ է ճանաչում քաղաքացիական հագուստով ոստիկաններին։
Բագրատ Սրբազանն ասաց. «Մեր մեջ լիքը սադրիչներ են դրված, անունը դրել են ոստիկան, միգուցե»։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը դիմեց նաև ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին. «Երթը խաղաղ հանրապետության հրապարակից շարունակվել է մինչև այս կետը՝ Բաղրամյան-Դամիրճյան փողոցներ։ Ոստիկանության կողմից այստեղից երթը շարունակելու սահմանափակման, նպատակահարմարության բացակայության որևէ օբյեկտիվ պատճառաբանության չի բերվել, հավաքի ժամանակ լրացուցիչ լարվածություն մտցնելու կոնկրետ բացադրիչ է իր մեջ պարունակում։
Վահաններով, կասաներով ոստիկանների առկայությունը, մեծ մեքենաները, հուշում է այն մասին, որ ոստիկանության կողմից կա նախատրամադրվածություն խաղաղ երթի ժամանակ որոշակի բախումներ լինելու կամ չլինելու մասին։
Այս ամեն ինչի անհրաժեշտությունը չկա, ավելորդ լարվածություն մտցնելու ոստիկանության գործելաոճն ու այս գործողություններն ամբողջովին խաղաղ հավաքի ընթացքի խափանման պատասխանատվությունը դնում ենք ոստիկանության վրա»։