top of page

«Չկայացած նախագահ, հետևի՛ր խոսքերիդ. շատ վտանգավոր տարածք ես մտնում». Թրամփը՝ Մեդվեդևին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 31
  • 1 min read
ree

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social օգտահաշվում ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին անվանել է «չկայացած նախագահ» և խորհուրդ տվել «հետևել իր խոսքերին»։


«Փոխանցեք Մեդվեդևին՝ Ռուսաստանի չկայացած նախկին նախագահին, որը դեռ իրեն նախագահ է համարում, որ հետևի իր խոսքերին։ Նա մտնում է շատ վտանգավոր տարածք»,- գրել է Թրամփը իր սոցցանցում։


Հիշեցնենք, որ երբ Թրամփը կրճատել էրՌուսաստանի համար մաքսատուրքերի վերաբերյալ վերջնագրի ժամկետը 50 օրից մինչև 10-12 օր, Մեդվեդևը վիճաբանել էր սենատոր Լինդսի Գրեհեմի հետ։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը նաև գրել էր, որ «Ռուսաստանը Իսրայել կամ Իրան չէ», որպեսզի նրան վերջնագրեր ներկայացվի, և յուրաքանչյուր նման պահանջ քայլ է դեպի պատերազմ։ «Ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ իր սեփական երկրի հետ։ Մի՛ գնացեք քնած Ջոյի ճանապարհով»,- ասել էր Մեդվեդևը X-ում։

 
 
1/2482
bottom of page