Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով
Հայաստանի տեխնոլոգիական առաջատար հանդիսացող «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերությունը ներկայացնում է իր նոր ապրանքային նշանը: «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերությունն այսուհետև Վիվա-ՄՏՍ-ի փոխարեն շուկայում կներկայանա Viva ապրանքային նշանի ներքո:
Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը, ընկերության նոր դիրքավորումը շուկայում ու զարգացման նոր ռազմավարությունը: Viva-ն իր մեջ կրում է ընկերության նորացված ինքնությունը՝ խորհրդանշելով շուկայում զբաղեցրած նոր դիրքերն ու հնարավորությունները, ժամանակակից նոր ծառայությունները, հաճախորդների ու մյուս շահառուների նոր ընկալումները ծառայությունների, որակի և ընկերության արժեհամակարգի վերաբերյալ: Նոր ապրանքային նշանն ընկերության նոր ուղերձն է՝ ի պատասխան իր բաժանորդների նոր ակնկալիքներին:
Ընկերության թվային վերափոխման անցած ուղին տվել է շոշափելի արդյունքներ. լայն պահանջարկ վայելող թվային նոր ծառայություններ ու լուծումներ, հաջողված մուտք շուկայի նոր ոլորտներ՝ տվյալագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների օր օրի մեծացող կիրառմամբ:
Viva նորացված ապրանքային նշանը նորովի է փոխանցում ընկերության հիմնական գաղափարը՝ Viva-ի տեխնոլոգիական կարողությունների ծառայեցումը մարդու ու լայն առումով՝ հասարակության կարիքներին:
Նոր կարգախոսը՝ Քո շուրջը, խորհրդանշում է Viva-ի էությունը՝ լինել հաճախորդի կյանքի ուղեկից, ապահովել անհրաժեշտ կապն աշխարհի հետ և ընձեռել զգացմունքները լիաթոք արտահայտելու հնարավորություն: